Արամ Ա. ՀՀ-ն տագնապներով լի խաչմերուկում է, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական է

Արամ Ա. ՀՀ-ն տագնապներով լի խաչմերուկում է, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը պատգամ է ուղղել հայ ժողովուրդին՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։

Արամ Առաջինն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի առաջ, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։ Նա կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող արտահայտություններից թե՛ Հայաստանի և թե Սփյուռքի մեջ։ Նա նշել է, որ պետք է համախմբվել Հայրենիքի շուրջ, քանի որ միակամությունն է նրա հզորության աղբյուրը և հաջողության երաշխիքը:

Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Արամ Առաջինը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ Հայաստանի ներսում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերութիւնների առավել ծավալումը։

«Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նորօրյա հերոսները։ Մենք հայոց բանակին հետ ենք բառին ամբողջական իմաստով»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում։

«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ, մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովուրդին հաջողության», ասել է կաթողիկոսը։

«Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ՝ առաքելություն է: Ներկայիս Հայաստանը դեմ հանդիման է կանգնած նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»,-ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---