Վանեցյան. Որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու

Վանեցյան. Որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու

PanARMENIAN.Net - Ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը: Այդ մասին ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին է ասել ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ժողովրդին տրված քվեով ընտրվելու է քաղաքապետ, ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու», - նշել է Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակներից մեկում երեկ տեղի ունեցած ստուգումներին ու ընտրախախտումների մասին հաղորդումներին՝ Վանեցյանը նշել է, որ բոլոր օրենք խախտողները կկրեն համապատասխան պատիժ:

«Հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում եմ՝ կապ չունի դա կլինի այս կամ այն թեկնածուն, թե քաղաքական ուժի կողնակիցները, եթե կլինի մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի պատիժ», - նշել է Վանեցյանը:

Սեպտեմբերի 22-ին, ոստիկանությունը, ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկության հիման վրա խուզարկել է ԲՀԿ շտաբերից մեկն Աջափնյակում։ Կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է սուտ մատնության մասին, պահանջելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պարզել դրա հեղինակին։ Նա նաև ասել է, որ դիմել է ԵՄ դեսպաններին՝ տեղեկացնելով, ԲՀԿ-ի հետապնդման մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրություններին իր քվեարկությունը կատարելուց հետո հայտարարել է, որ Սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրվա ընթացքում ոստիկանության գործողությունները ԲՀԿ շտաբերից մեկում եղել են հիմնավորված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---