Սվիտալսկի. ՀՀ-ում փոփոխությունները ԵՄ-ն դիտարկում է որպես հզոր առաջընթաց![]() 25 սեպտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստում ասել է, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Եվրամիության կողմից դիտարկվում են որպես հզոր առաջընթաց, հայտնում է Lragir.am-ը: «Մասնավորապես, ես խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Կոռուպցիան ամենուր է խնդիր ներդրողների համար: Դրա հաղթահարումը Հայաստանին երաշխիք կտա, որ Եվրամիության գործընկերները ավելի շահագրգռված լինեն ու բիզնես հիմնեն Հայաստանում»,- ասել է Սվիտալսկին: Երկրորդ կարևոր ուղղությունը, նրա խոսքով, դատաիրավական համակարգի անկախության ապահովումն է: Դա հզոր գործիք է և ներդրողին ապահովության զգացողության հնարավորություն է տալիս: «Մենք կարծում ենք՝ այն առաջնահերթությունները, որոնք դրել է Հայաստանի նոր կառավարությունը, ներկայում բավարարում են ատևտրի և ներդրումների ոլորտում զարգացման շահերին: Ներկայիս կառավարությունը հրաշալի գիտի ինչ անել, դա հնարավորութուն կտա ունենալ ավելի լավ պոտենցիալ: Մենք կուզեինք այս երկրում ավելի շատ եվրոպական ներդրում տեսնել: Դա չի նշանակում, որ փողի հոսքն է ավելանալու դեպի Հայաստան: Ոչ, փողը երկրորդ հարցն է, նույնիսկ ավելի հետին պլանի: ԵՄ ներդրումը բերում է գիտելիքներ, տեխնոլոգիա, կառավարման մշակույթ, ավելի լավ կամուրջների ստեղծում համաշխարհային զագացման հետ»,- հավելել է ԵՄ դեսպանը: Ըստ Սվիտալսկու, Եվրամիությունն այս նիստին մեծ պատվիրակությամբ Հայաստան գալը, փաստում է, որ մեծ կարևորություն է տրվում Հայաստանի հետ առևտրային կապերին: Եվրամիությունը, նրա խոսքով, հեռանկարում Հայաստանի համար ամենախոշոր շուկան է, երկրորդ ամենամեծ գործընկերն է ներմուծման տեսակետից, երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |