Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել![]() 25 սեպտեմբերի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել: Ռեստորանի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանըհայկականավանդականուտեստների յուրահատուկ մենյու է պատրաստել՝ հատուկ այդ օրվա համար: Այդ ճաշացանկում ընդգրկված ցանկացած ուտեստ հնարավոր կլինի փորձել սեպտեմբերի 17-30-ը «Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցի առաջին հարկում գործող «Սրճարան Արարատ» ռեստորանում, գրում է Lenta.ru-ն: Արդեն 16 տարի է, ինչ խոհարար Նարեկ Ավագյանն ուրախացնում է հյուրերին անմիջապես Երևանից բերվող թարմ ձկից, մսից, պանրից և լեռներում աճող կանաչու տեսակներից պատրաստվող ուտեստներով: Այս անգամ ճաշացանկում ընդգրկվել է շեֆ-խոհարարի ավանդական բուրումը, որը մատուցվում է թանի, հայկական լոլիկների և այծի պանրով, Սևանի խորոված սիգ և հայկական կարմրախայտ: Որպես աղանդեր Ավագյանը կառաջարկի շոկոլադապատ թուզ վանիլային պաղպաղակով և ավազի վրա պատրաստված լեգենդար հայկական սուրճ, գրում է պարբերականը: «Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Մեծ թատրոնի և Կարմիր հրապարակի հարևանությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |