Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել

Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել

PanARMENIAN.Net - Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել: Ռեստորանի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանըհայկականավանդականուտեստների յուրահատուկ մենյու է պատրաստել՝ հատուկ այդ օրվա համար:

Այդ ճաշացանկում ընդգրկված ցանկացած ուտեստ հնարավոր կլինի փորձել սեպտեմբերի 17-30-ը «Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցի առաջին հարկում գործող «Սրճարան Արարատ» ռեստորանում, գրում է Lenta.ru-ն:

Արդեն 16 տարի է, ինչ խոհարար Նարեկ Ավագյանն ուրախացնում է հյուրերին անմիջապես Երևանից բերվող թարմ ձկից, մսից, պանրից և լեռներում աճող կանաչու տեսակներից պատրաստվող ուտեստներով:

Այս անգամ ճաշացանկում ընդգրկվել է շեֆ-խոհարարի ավանդական բուրումը, որը մատուցվում է թանի, հայկական լոլիկների և այծի պանրով, Սևանի խորոված սիգ և հայկական կարմրախայտ: Որպես աղանդեր Ավագյանը կառաջարկի շոկոլադապատ թուզ վանիլային պաղպաղակով և ավազի վրա պատրաստված լեգենդար հայկական սուրճ, գրում է պարբերականը:

«Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Մեծ թատրոնի և Կարմիր հրապարակի հարևանությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---