ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ՀՀ-ի օրինակը ցույց տվեց՝ ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը![]() 25 սեպտեմբերի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում դարձյալ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությանը և դրանում հայ երիտասարդության առանցքային դերակատարությանը: «2018 թվականին Հայաստանի երիտասարդությունը երկրում խաղաղ քաղաքական փոփոխությունների կենտրոնում էր, սա ցույց տվեց, թե ինչպիսի մեծ ներուժ ունի երիտասարդությունը՝ հանուն ժողովրդավարության իր ձայնը բարձրացնելու համար», - մասնավորապես ասել է Գուտերեշը: Ավելի վաղ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարում է ներքաղաքական նմանօրինակ հարցերը լուծելու հիանալի օրինակ: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |