Forbes. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերություններից է

Forbes. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերություններից է

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Forbes-ի 2018 թվականի «ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» վարկանիշում: Ընկերությունը վարկանիշի 48-րդ հորիզոնականում է:

Ըստ պարբերականի, «Տաշիր» ընկերությունների խմբի հասույթը 2018-ին կազմել է 164 մլրդ ռուբլի: Հոլդինգի անձնակազմում 45.000 աշխատակից կա: Վերջին ցուցանիշով «Տաշիրը» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Վարկանիշը գլխավորում է «Լուկօյլը», որի եկամուտը 2018-ին կազմել է 5475,2 մլրդ ռուբլի:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում:Նշվել էր, որ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել ՌԻՈ առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը. ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---