Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր ՀՀ այցելության հեռանկարները![]() 28 սեպտեմբերի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է Դուշանբեում: Նա նշել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր Հայաստան այցելության հեռանկարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ոչ, այլ թեմաների շուրջ են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Սեպտեմբերի 26-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին: «Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովում, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Դա մեկ, և հետո Մոսկվայում նախատեսվում է ԵՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի վերաբերյալ հարցում որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի հարցում, հավանաբար, միտումը դեպի գալիք տարին է»,-ասել էր Ուշակովը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |