Մեդվեդև. Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր

Մեդվեդև. Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին: Նա նշել է, որ Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր:

«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ մեծանուն կատարողներից մեկը, որն ամբողջ աշխարհի համար Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր: Նա տարիներ շարունակ լեփլեցուն դահլիճներ է հավաքել մեր երկրում: Խորին ցավակցություններս երգչի մերձավորներին, ինչպես նաև՝ նրա բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստանում»,-գրել է Մեդվեդևն իր ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ և մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---