Ղազախստանի ԱԳՆ. ՀԱՊԿ-ում շարունակվում են Խաչատուրովի փոխարինման շուրջ քննարկումները 3 հոկտեմբերի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են ինտենսիվ բանակցությունները կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման շուրջ: Այդ մասին ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրատ Աբդրահմատովը՝ հավելելով, որ որոշումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Խորհրդակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են, ինտենսիվ խորհրդակցությունները, ինչպես անդամ երկրների մայրաքաղաքներում, այնպես էլ կենտրոնակայանում՝ ՀԱՊԿ Մշտական խորհրդի մակարդակով: Վստահ ենք, որ որոշումը փոխընդունելի կլինի բոլոր ոկղմերի համար, ըստ կազմակերպության կանոնադրության»,-ասել է Աբդրահմանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ «մանրակրկիտ և ինտենսիվ աշխատանքն այդ ուղղությամբ միտված է խուսափելու որևէ հետևանքներից կազմակերպության նորմալ գործունեության համար, ինչպես ՀԱՊԿ քարտուղարության, այնպես էլ ընդհանուր առմամբ»: «Վստահ եմ, որ այս իրավիճակը ոչ մի բացասական հետևանք չի ունենա ՀԱՊԿ լայնածավալ գործունեության համար: Խորհրդակցություններ են ընթանում, բանակցություններ, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպությանը, երբ փոխվում է քարտուղարության ղեկավարությունը»,-ասել է ԱԳՆ ղեկավարը: Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |