«Սանիթեքը» կոչ է անում երևանցիներին աղբը նետել սահմանված վայրերում

«Սանիթեքը» կոչ է անում երևանցիներին աղբը նետել սահմանված վայրերում

PanARMENIAN.Net - Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը կոչ է արել երևանցիներին աղբը նետել սահմանված վայրերում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես գիտեք հոկտեմբերի 7-12-ը Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, պատվիրակություններ և հյուրեր։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառման «մաքուր» անցկացման համար «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ աշխարհին ավելի մաքուր ու գեղեցիկ Երևան ներկայացնելու նպատակով։ Խնդրում ենք ձեզ աջակցել մեզ՝ աղբը նետելով սահմանված վայրերում»։

Ընկերությունը նշում է, որ այդ փոքրիկ, բայց շատ կարևոր գործը կօգնի ընկերության կողմից աշխատանքի օպերատիվ և ժամանակին իրականացմանը։

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---