Մետրոն Ֆրանկոֆոնիայի օրերին կաշխատի մինչև 24:00-ն

Մետրոն Ֆրանկոֆոնիայի օրերին կաշխատի մինչև 24:00-ն

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման օրերին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով, հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչև 10։30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։

Ամբողջությամբ երթևեկության համար փակ են լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչև միջոցառման ավարտը արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---