Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա» սուբհոլդինգը

Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա» սուբհոլդինգը

PanARMENIAN.Net - Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, ուր մտնում են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները:

Համապատասխան որոշումն ընդունել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհուրդը: Այժմ գործադիր մարմնի միանձնյա ղեկավար մարմնի գործառույթները կփոխանցվեն «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» կառավարող ընկերությանը, որը գլխավորում է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն:

Արթուր Ջանիբեկյանը կլինի Չերնիշենկոյի առաջին տեղակալը: Նրա պատասխանատվության գոտում կլինի ռազմավարության իրականացումը, նոր պրոդուկտների որոնումը, այդ թվում թվային ոլորտում, բովանդակության ստեղծումը բոլոր մեդիամիջոցներում, գործակցությունը «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի պրոդյուսերների հետ:

«Գազպրոմ-Մեդիա Զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը կշարունակի կառավարել զվարճային հեռուստաալիքները, ինչպես նաև մեդիահոլդինգի սպորտային և տեխնոլոգիական ստորաբաժանումները:

2017-ին «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր-2017» XVII ազգային մրցանակաբաշխության դափնեկիրը:

Պարգևը հանձնվել է Ջանիբեկյանին «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև զվարճային և հումորային բովանդակության ստեղծման ոլորտում մեծ նվաճումների համար»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---