ԶԼՄ․ ՀՀ նախագահը չհայտարարված այց է կատարել Մոսկվա՝ վերջին զարգացումները պարզաբանելու համար

ԶԼՄ․ ՀՀ նախագահը չհայտարարված այց է կատարել Մոսկվա՝ վերջին զարգացումները պարզաբանելու համար

PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթվա սկզբին եղել է Մոսկվայում և հանդիպումներ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: Ըստ պարբերականի, զրուցակիցները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունները, իրավիճակը ՀՀ-ում հնարավոր խորհրդարանական ընտրությունների շեմին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը:

Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել Նյու Յորք և Փարիզ կատարած ուղևորություններից Հայաստան վերադառնալիս: Մոսկվա այցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել, քանի որ դա ոչ ֆորմալ այց է եղել:

ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը «Կոմերսանտին» ասել է, որ թեև ըստ նոր սահմանադրության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության ոլորտում սահմանափակ են, այնուամենյանիվ, Արմեն Սարգսյանն, ըստ էության, ՀՀ դիվանագիտական էմիսարի դերն է իրագործում՝ օգնելով երկրի նոր իշխանություններին շփումներ հաստատել առանցքային գործընկերների հետ: «Նրա մեծ փորձն արտաքին քաղաքականության ոլորտում թույլ է տալիս դա անել, իսկ նոր կառավարության մոտ փորձի պակասը նպաստում է դրան»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

Նա վստահ է, որ խորհրդակցությունները Մոսկվայում համաձայնեցված էին վարչապետ Փաշինյանի հետ և ենթադրում է, որ դրանց գլխավոր նպատակն էր պարզաբանել ռուսական կողմին վերջին քաղաքական իրադարձությունների էությունը ՀՀ-ում, որտեղ դիմակայությունը նոր իշխանությունների և նրա ընդդիմախոսների միջև շարունակվում է:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է ռուսական պարբերականի հրապարակումը՝ նշելով, որ գոհ է մնացել Մոսկվա այցելությունից և ունեցած հանդիպումներից: «Շատ հաճելի ընթրիք էր»,-ասել է նա Լավրովի հետ հանդիպման մասին, հայտնում է Sputnik Արմենիան:

Այլ մանրամասներ նախագահը չի հայտնել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մոտ օրերս հայտարարություն կանի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---