Արաբական երկրներում դեսպաններ են նշանակվել

Արաբական երկրներում դեսպաններ են նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրաքում, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը, Իրաքում՝ Հրաչյա Փոլադյանը, և ԱՄԷ-ում՝ Մհեր Մկրտումյանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Կարեն Գրիգորյանը՝ Իրաքի Հանրապետությունից, իսկ Մանվել Բադեյանը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---