Զարիֆ. Միշտ շեշտել ենք ԼՂ խնդրի՝ միջազգային օրենքով և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը30 հոկտեմբերի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված Իրանը կիսում է միևնույն մոտեցումը, ինչ Թուրքիան և Ադրբեջանը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Կողմերի հետ (Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների-խմբ.) ամեն հանդիպման ժամանակ շեշտում ենք խնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա և խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - ասել է Զարիֆը: Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» գրել է, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Հռչակագրի տեքստը տեղադրված չէ Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-երի պաշտոնական կայքերում, իրանական և թուրքական աղբյուրներում դրան անդրադարձ նույնպես չկա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |