Մոսկվայում Հալաբյանին հուշարձան կանգնեցնելու որոշումը հաստատվել է

Մոսկվայում Հալաբյանին հուշարձան կանգնեցնելու որոշումը հաստատվել է

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյայի հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Նախաձեռնության հեղինակն է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնում Հայաստանը, գումարը կկազմի 15 մլն ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Հալաբյանի հուշարձանի կանգնեցման շուրջ վեճեր են ծագել: Դեմ արտահայտվողներին չէր գոհացնում հայտնի ճարտարապետի կերպարը՝ ասվում էր, թե իբր նա 30-40-ականներին նպաստել է, որ իր տաղանդավոր գործընկերները չունենան ստեղծագործելու հնարավորություն: Մոսկվայի թանգարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Սելիվանովան ստորագրահավաք է սկսել հուշարձանի տեղադրման դեմ: Սակայն շատերը գերադասում են գնահատել Հալաբյանին որպես պրոֆեսիոնալի:

1932 թվականից Կարո Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), «Կրասնոպրեսնենսկայա» մոսկովյան մետրոյի կայարանի նախասրահը, Հայկական ԽՍՀ տաղավարը Գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսում: Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Հալաբյանի ավանդը ճանաչել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, 1936-ին նա դարձել է Բրիտանիայի ճարտարապետների թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից-անդամը, 1939-ին ՝ Նյու Յորքի պատվավոր քաղաքացի՝ միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---