Զարիֆը շնորհակալ է Երևանին՝ Բոլթոնի այցին Իրանի մասով բարեկամական դիրքորոշման համար![]() 2 նոյեմբերի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համաձայն իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալական ուղերձ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Թեհրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշման համար: «Ըստ իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության, նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին, որը հայկական կողմին է փոխանցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձը։ Եթե այդ ուղերձը թարգմանենք իրանական դիվանագիտության լեզվից, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ է հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից», - գրել է իրանագետը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից: Ավելի վաղ Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել: Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |