Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական

Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական

PanARMENIAN.Net - Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համապատասխան որոշումը ստորագրել է նոյեմբերի 1-ին: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ Հայկ Մարությանն ասել էր. «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից: Արեյանը փոխաքաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---