Սիլվա Համբարձումյանը հաստատում է` $8 մլն կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարարին

Սիլվա Համբարձումյանը հաստատում է` $8 մլն կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարարին

PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը հաստատել է, որ խոշոր չափի կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ Արամ Հարությունյանի հետ կապված աղմկահարույց գործը հարուցվել էր 2015-ին:

Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ 2008-ին հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար խոշոր չափի կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ-ի հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:

Ներկայացնելով մանրամասները՝ Սիլվա Համբարձումյանն ասել է որ քննիչն իրենից հետաքրքրվել է, թե ինչպես վստահ լինեն, որ գործարարը փող է փոխանցել։ «Հետո ես Դուբայից բերեցի այն կնոջը, որի հաշվին փոխանցել էին 8 միլիոն դոլարը, նա ասաց, որ չի ճանաչում, ես էլ ասացի, որ չեմ ճանաչում, քանի որ այդ հաշվեհամարն ինձ տվել էր Արամ Հարությունյանը», - մանրամասնել է գործարարը հայտնում է Aysor.am-ը:

«ՀՀ երեք քաղաքացի՝ Գագիկ Կարապետյանը՝ Սևանի հոգեբուժարանի տնօրենը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Արմեն Խաչատրյանը, գնում են Դուբայ, իրենց հաշվին ստանում են փողը ու վերադառնում», - ասել է նա։

Սիլվա Համբարձումյանը նշել է, որ գումարը, որը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, վերջինս էլ փոխանցել է Արամ Հարությունյանի ազգականների, ընկերների հաշվին։

«Այս գործի ընթացքում երկու անգամ եղավ կասեցում, նորից վերսկսվեց», - ասել է նա՝ հավելելով, որ Արամ Հարությունյանն իրեն ամեն անգամ խաբել է: «Բայց 2015-ի փետրվարին նա վերջնականապես ասաց՝ «ինչ ուզում ես, արա, ես փող չեմ տալու»։ Ես ասացի լավ եք մտածել, ասեց՝ «այո»», - նշել է նա։

Համբարձումյանն ասել է, որ Բաղրամյան 26-ից իրեն վստահեցրել էին, որ գումարը հետ կգա։ «Բայց 2017-ի մարտին գործը կասեցվել է ու ինձ տեղյակ չեն պահում», - ասել է գործարարը։

Արամ Հարությունյանն այժմ ԱԺ պատգամավոր է:

Սիլվա Համբարձումյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին ու խնդրել գործին ընթացք տալ։ Գործարար Սիլվա Համբարձումյանն ասել է, որ փողը փոխանցել է հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար

Ավելի խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ,

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---