ID-քարտերը կուտակային կդառնան, գնորդն առևտուրից cashback կստանա (վիդեո) 5 նոյեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ 18-65 տարեկան ID քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում 3%-ը: Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին: «Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել Պետության կողմից ֆինանսավորում չի եղել Նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ-ն ներկայացնելու որոշումը Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում |