Արցախում մարտավարական զորավարժություններ են![]() 6 նոյեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նշվում է, որ տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը: «Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |