Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին և բարերարներին

Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին և բարերարներին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---