Փաշինյան. Քոչարյանի տղաները ծառայել են Երևանում՝ ոչ մի գիշեր չանցկացնելով զորամասում29 նոյեմբերի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտանակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախի Հանրապետության այն պաշտոնյաներին, որոնք շահարկման առարկա են դարձրել իր որդու՝ ԼՂ-ում ծառայության մասին հայտարարությունը: Փաշինյանն ասել էր՝ ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախի Հանրապետությունում: Նա հայտնել է նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում: «Նրանք ոչ մի գիշեր չեն անցկացրել, որևէ զորամասում, ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ծառայողական մեքենան դրել են տակը, ուր ցանկացել՝ գնացել է, պետական բենզինի հաշվին», - ասել է Փաշինյանը՝ ասելով, որ փաստերով կապացուցի իր այս հայտարարությունը կասկածի տակ դնողներին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |