Պետությունը կփոխհատուցի զորահավաքների իրականացմանը մասնակցող ընկերությունների հարկերը

Պետությունը կփոխհատուցի  զորահավաքների իրականացմանը մասնակցող ընկերությունների հարկերը

PanARMENIAN.Net - Պետությունը կփոխհատուցի զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի և մաքսավճարի, չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների գույքահարկի, զորահավաքային առաջադրանքների կատարման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 29-ի նիստում:

Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և(կամ) ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված և պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի և(կամ) ակցիզային հարկի փոխհատուցում, ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի և մաքսավճարի փոխհատուցում, գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար նախատեսված, սակայն խաղաղ ժամանակ չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկվող գույքահարկի, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից սկսած` հաշվարկվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի փոխհատուցում, զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցների փոխհատուցում՝ վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:

Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևը և չափը սահմանվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ոլորտը համակարգող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնի միջև կնքվող զորահավաքային առաջադրանքների կատարման վերաբերյալ պայմանագրում:

Պայմանագրերի կնքման բանակցային գործընթացներին ներգրավվում է նաև ֆինանսների նախարարությունը՝ զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևի և չափի սահմանման մասով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---