ՀՀ-ն ռուսական ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումների հուշագիր կստորագրի

ՀՀ-ն ռուսական  ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումների հուշագիր կստորագրի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։

«Ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։ Գործարկվելու է 2020 թվականին։ Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի», - ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ նման բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան։

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանը թվարկել է՝ ինչ ներդրումային ծրագրերի շուրջ է աշխատում գործադիրը»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---