Ամանորի հանգստյան օրերը հայտնի են

Ամանորի հանգստյան օրերը հայտնի են

PanARMENIAN.Net - Հայաստանում Ամանորին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին, հունվարի 7-ը մեռելոց է:

2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ծրագրվում է ոչ տոնական դարձնել հունվարի 3-ը, 4-ը և 5-ը։

Նախագիծը սակայն չի հաստատվել ԱԺ-ում՝ դուրս գալով շրջանառությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---