Երևանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ հարցով որոշում չկա

Երևանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ հարցով որոշում չկա

PanARMENIAN.Net - Երևանը հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik ռադիոկայանին թեման մեկնաբանելիս նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել է նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---