Օմսկ-Երևան ուղիղ չվերթ կբացվի

Օմսկ-Երևան ուղիղ չվերթ կբացվի

PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել ռուսական Օմսկից դեպի Երևան: Չվերթի իրականացման թույլտվությունն արդեն հրապարակվել է Ռոսավիացիայի կայքում:

Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ: Ավիաընկերությունը դեռ չի հստակեցնում, թե հատկապես երբ կսկսի գործել չվերթը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Թռիչքի թույլտվությունը ստանալը դեռ չի երաշխավորում, որ չվերթը շուտով կգործարկվի: Պատահում է այնպես, որ ավիաընկերությունը, ստանալով թույլտվությունը, այդպես էլ թռիչքներ չի իրականացնում: 2017-ից ռուսաստանցիները կարող են Հայաստան մեկնել առանց մուտքի արտոնագրի միայն ներքին անձնագրով: Սակայն, այդ թույլտվությունը գործում է միայն ուղիղ չվերթի դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---