Մարտին Էռնեկյանը՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ12 դեկտեմբերի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին: Մարտին Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» գլխավոր տնօրենն է, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկը: «Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ»,- ասել է ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը: «Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար»: «Մարտին Էռնեկյանը ավելի քան 17 տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝մասնավորապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարևոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի և հատկապես օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝ բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը և մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական և տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը» հայտարարել է Մարտին Էռնեկյանը: «Մեծ անհամբերությամբ եմ սպասում սկսելու իմ աշխատանքը Խորհրդի, մեր անդամների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակելու պաշտպանել օդանավակայանների շահերը ողջ աշխարհում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում մեր հետևողական զարգացումն է», հայտնում է «Արմենիա»ՄիջազգայինՕդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |