Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը գողացել են

Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը գողացել են

PanARMENIAN.Net - «Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են կինոյի և ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։

Կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը 100-ից ավելի դերեր է մարմնավորել։ Նրա կերտած դերերից են Կիրակոսը («Նվագախմբի տղաները», 1960թ.), Արմենը (Շրթներկ N4, 1964թ.), սուտլիկը (Սուտլիկ որսկանը, 1969թ.), Մոսիկոն («Քաոս», 1973թ.) և այլն: 1955թ.-ից դերերով է հանդես գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---