ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ-ում աշխատանքային հանդիպման է մասնակցում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ-ում  աշխատանքային հանդիպման է մասնակցում

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---