ԱԳԲԱ Լիզինգը ներդրումները խթանելու է E-FIX-ի միջոցով![]() 13 դեկտեմբերի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացել է Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը: «Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում: «Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ և փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները և Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը և կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարարկշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են վերականգնվող էներգետիկայի և առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը և այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։ «Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018-ին, ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆրանսիական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն է, որը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |