ՊԵԿ. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ բոլոր մաքսատներում

ՊԵԿ. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ բոլոր  մաքսատներում

PanARMENIAN.Net - 2018-ին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62.5 հազարի: Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:

Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:

ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով, մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---