Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին14 դեկտեմբերի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Կալանավորման հաջորդ օրն եմ այցելել, ունեցել եմ առանձնազրույց, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի ընթացքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Panorama.am-ը: Նա չի ասել, թե ինչ հարցեր են բարձրացվել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում, պարտականություն ունի երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ ՄԻՊ-ը միայն ասել է, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վեաբերմունքի հետ կապված դժգոհություն չի ներկայացվել։ Նրա խոսքով, կապի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ: «Մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակության չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, այն հասարակական ընկալումները, որ նրա հետ կապված կան։ Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Դա միշտ այդպես է եղել»,-ասել է Արման Թաթոյանը: Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |