ՌԴ-ն հստակեցրել է Լավրովի խոսքը. Նա կենսաբանական լաբորատորիաներն է նկատի ունեցել![]() 18 դեկտեմբերի 2018 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը ՀՀ հետ կնքվելիք «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին փաստաթղթի վերաբերյալ, որի մասին նա ասել էր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի, Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը»,-ասել է նա: Ըստ Լավրովի, դա թույլ կտա թափանցիկ դարձնել օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը: Նա հավելել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունն, ասել էր, որ կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |