Թորոսյան. Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետգնումներով

Թորոսյան. Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետգնումներով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում չգրանցված, բայց շատ անհրաժեշտ դեղերն, այսուհետ հնարավոր կլինի ներմուծել պետգնումների միջոցով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,-ասվում է գրառման մեջ։

Նշված դեղամիջողները նախկինում գնում և, ժամանակ կորցնելով, Հայաստան էին հասցնում երեխաների ծնողները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---