ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ-ին. Սա ժողովրդավարության ևս մեկ հնչեղ հաղթանակ էր![]() 19 դեկտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական «պատմական ընտրությունների առթիվ»: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը: Սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Փաշինյանին է ուղարկվել շնորհավորական նամակ: Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, նամակը ստորագրվել էր նաև սենատորներ Ջեկ Րիդի (դեմոկրատ, Ռոդ Այլանդ) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ Դեյվիդ Տրոտի (դեմոկրատ, Միչիգան), Ջեկի Սպիրի (դեմոկրատ, Քալիֆորնիա), Դեյվիդ Վալադեոյի (հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) կողմից: «Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղ հաղթանակ էր»,- ասված է նամակում: Իսկ սենատոր Մարկին և կոնգրեսական Փալոնը հայտարարել են, որ հպարտ են երկու երկրի միջև ուժեղ, երկկողմանի հարաբերությունների համար և «լիահույս են խթանել պատմական կապերը և բարեկամությունը»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |