ԱՄՆ կոնգրեսականները դիմել են պետքարտուղարին՝ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման կոչով![]() 19 դեկտեմբերի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ հայ-ամերիկյան հարաբերությունները, տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու կոչով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը: Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտներում գործակցության խորացնմանն ուղղված քաղաքականություն և ծրագրեր: Պետքարտուղարին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը: Կոնգրեսականները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած «ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով»: «Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով հետխորհրդային տարածքի մյուս երկրներին: Եկել է երկրում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում: Առաջարկվում է ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման, մամուլի ազատության ապահովման ուղղությամբ, իսն նշված ոլորտներում բարեփոխումների իրականացման համար ստեղծել աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ: Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի Հայաստանի՝ երկու կողմից շրջափակված լինելու հանգամանքին, ինչն էական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական «պատմական ընտրությունների առթիվ»: «Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղ հաղթանակ էր»,- ասված է ուղերձում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |