Օսիպյան. ՀՀ-ն մտադիր է կիրառել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը

Օսիպյան. ՀՀ-ն մտադիր է կիրառել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը

PanARMENIAN.Net - Հայաստանը ցանկանում է կիրառել Վրաստանի պարեկային ծառայության մոդելը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը:

Նա հավելել է, որ այդպիսի ծառայություն Հայաստանում կստեղծվի արդեն 2019-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մեր երկրում հիմա ոստիկանության բարեփոխում է իրականացվում: Մենք հետաքրքրված ենք Վրաստանի պարեկային ծառայության գործունեությամբ: Մենք ցանկանում ենք այդ մոդելն օգտագործել մեր երկրում...2019-ին մեզ մոտ արդեն նոր պարեկային ծառայություն կձևավորվի»,-ասել է ՀՀ ոստիկանապետը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Վրաստանի ՆԳՆ ղեկավարը հայ պաշտոնակցին է ներկայացրել գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները:

ՀՀ պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա այցով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---