Դեկտեմբերի 28-ի երեկոյան կտրուկ կցրտի. Մերկասառույց է լինելու

Դեկտեմբերի 28-ի երեկոյան կտրուկ կցրտի. Մերկասառույց է լինելու

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 28-ի ցերեկը ամենուրեք, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---