ՌՈ. Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցների ինքնությունը հայտնի է

ՌՈ. Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցների ինքնությունը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը` ՀՀ ոստիկանության հետ գործակցությամբ, պարզել է զինակոչիկների տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը, հայտնում է ՌՈ լրատվական ծառայությունը:

Նրանցից մեկը՝ 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը, այժմ գտվում է փախուստի մեջ: Հայտնի է նաև միջադեպի ևս մեկ մասնակից՝ 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության:

Ավելի վաղ մի խումբ երիտասարդներ քաղաքացիական մեքենաներով շրջափակել են դեպի հավաքակայան մեկնող զինակոչիկների ավտոբուսը, հարվածելով դռանը ներս են մտել, հայհոյել վարորդին, այնուհետև լեզվակռվի բռնվել անցորդների հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել է կատարվածը և հայտարարել, որ Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում: Միջադեպի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---