Հունվարի 9-ից 5-6 աստիճանով կցրտի

Հունվարի 9-ից  5-6 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի լույս 11-ի գիշերը Երևանում կգրանցվի -6-ից մինչև -8 աստիճան ցուրտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---