ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ հետ նախագծերով16 հունվարի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Արաբական էմիրություններում գործող ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։ Այդ մասին ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսը հայտարարել է Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |