Լապշինը գրեթե 2 ամիս Հայաստանում կլինի. Բազում ծրագրեր ունի![]() 17 հունվարի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ժամանել է Երևան: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում: Առջևում ՝ գրեթե 2 ամիսՀայաստանում և բազում ծրագրեր»,- գրել է Լապշինը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |