ՀՀ-ում էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

ՀՀ-ում էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 17-ի նիստում հաստատվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատել ավելացված արժեքի հարկից:

Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նշվում է նաև, որ նախագիծը միտված է մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---