Լուկաշենկո. ՀՀ-ն Մինսկի համար «եղել և մնում է հուսալի գործընկեր»![]() 21 հունվարի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Մինսկի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ Բելառուսը կապված է բազմակողմ համագործակցությամբ, այդ թվում նաև հիմնական միություններում՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով տասնյակ երկրների դեսպանների, այդ թվում ՀՀ դեսպանի, հավատարմագրերը: «Մենք միտված ենք հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի ընդլայնմանը և պատրաստ ենք մասնակցել ցանկացած նախագծի, այդ թվում Հայաստանի տարածքում, որը կհետաքրքրի մեր հայ բարեկամներին ու եղբայրներին»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Բելառուս սեգոդնյա»-ն: Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |