ՀՀ քաղաքացիներն առանց վիզա Հոնկոնգ կմեկնեն

ՀՀ քաղաքացիներն առանց վիզա Հոնկոնգ կմեկնեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն, Հոնգկոնգի անձնագիր կրող քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին որոշումը մշակվել է Պեկինում Հոնգկոնգ ՀՎՇ կառավարության ներկայացուցչությունից ստացված առաջարկի հիման վրա:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերություններն ու բազմակողմ գործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը:

Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---