Էրդողան. Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»

Էրդողան. Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»

PanARMENIAN.Net - Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Trend-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Էրդողանը հավելել է, թե այն ժամանակ Թուրքիան հզոր պետություն չէր:

Ըստ նրա, Թուրքիան դասեր է քաղել իր սահմանների մոտ տեղի ունեցած իրադարձություններից և հասկացել է, որ պետք է շատ հզոր լինի:

2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

Թուրքիան մշտապես սատարել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: 2016-ի ապրիլին ևս այդ երկիրը պաշտոնապես հավանություն տվեց Ադրբեջանի գործողություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---