Փաշինյան. Շահագրգռված ենք, որ ՀՀ-ով տարանցիկ գազամուղ անցնի

Փաշինյան. Շահագրգռված ենք, որ ՀՀ-ով տարանցիկ գազամուղ անցնի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է, որ իր տարածքով տարանցիկ գազամուղ անցնի: Այդ մասին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք Հայաստանը միանալ այն երկրների ցանկին, որոնք հանդես են գալիս էներգակախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու օգտին և «Հյուսիսային հոսք-2»-ը սպառնալիք են դիտարկում: :

«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում ևս ինչ-որ տարանցիկ գազամուղ կառուցվի, որն, օրինակ, գազ կամ նավթ կտեղափոխեր Ա կետից Բ կետ: Ուստի մենք շատ ենք հետաքրքրված նման նախագծերով»,-հավելել է նա:

Վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ համար ռուսական գազի սակագնին: Նա հաստատել է, որ 2019-ին գազի գինը սպառողի համար Հայաստանում չի փոխվի՝ հույս հայտնելով, որ հետագայում ռուսական կողմը կնվազեցնի գազի սակագինը:

«Հյուսիսային հոսք-2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խմ գազ հզորությամբ գազամուղի երկու ճյուղի կառուցում ՌԴ ափից Բալթյան ծովով դեպի Գերմանիա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---